«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստանը» հայտարարում է «Լրագրողնե՛ր, ընդդեմ կոռուպցիայի» դասընթացի մեկնարկի մասին։ Այն կազմակերպվում է «Հայնրիխ Բյոլ hիմնադրամի» Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Նախաձեռնության նպատակն է լրագրողներին տալ համապարփակ գիտելիքներ կոռուպցիայի եւ դրա ազդեցության վերաբերյալ, ծանոթացնել կոռուպցիայի պատճառներին, ռիսկերին եւ հետեւանքներին
Դասընթացին կարող են դիմել ինչպես երիտասարդ լրագրողները, այնպես էլ դեռեւս ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուսանող երիտասարդները։ Ընդունելությունը բաց է ՀՀ բոլոր մարզերի եւ Արցախից ժամանած լրագրողների համար։ Դասընթացն անվճար է, այն տեղի կունենա Դիլիջանում, մայիսի 31-հունիսի 2-ը:
Դասընթացի ավարտին ԹԻՀԿ փորձագետների մենթորությամբ մասնակիցները կպատրաստեն կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված հոդվածներ, լրատվական նյութեր։ Լավագույն նյութերի հեղինակները կարժանանան մրցանակների։
Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչեւ մայիսի 19-ը։