Ռուսաստանը կբախվի ռուսական ռազմական հետախուզության հետ կապված խմբի իրականացրած կիբերհարձակման հետեւանքների հետ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոքը։
«Այսօր մենք կարող ենք հստակորեն վերագրել նախորդ տարվա այդ հարձակումը APT28 խմբավորմանը, որը վերահսկվում է ռուսական ռազմական հետախուզությանը ենթակա գլխավոր հետախուզական վարչությունը։ Այսինքն՝ ռուսական պետական հաքերները կիբերտարածությունում հարձակվել են Գերմանիայի վրա։ Սա բացարձակապես անընդունելի է եւ անհետեւանք չի մնա»,-ասել է Բերբոքը։
Հաքերային APT28 խումբը հայտնի է նաեւ որպես Fancy Bear: Նրանց է վերագրվում մի շարք հաքերային հարձակումներ՝ իրականացրած աշխարհի տարբեր մասերում:
2023 թվականի հունվարին Գերմանիայի կառավարության մի քանի կայքեր կոտրվել էին։ Այդ ժամանակ Բեռլինը հայտարարեց, որ ռուս հաքերները դա արել են՝ ի պատասխան Ուկրաինային տանկեր մատակարարելու երկրի որոշման։
Միեւնույն ժամանակ, հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ռուս հաքերային Killnet խումբը։ 2023 թվականի հունվարի 25-ին խմբի Telegram ալիքում հաղորդագրություն հայտնվեց Գերմանիայի պետական կառույցների, բանկերի եւ օդանավակայանների կայքերի վրա հարձակում սկսելու մասին: Պետական գերատեսչությունների շրջանում կիբերհարձակման թիրախ են դարձել Դաշնային կառավարության, Պաշտպանության նախարարության, Ֆինանսների նախարարության եւ Գերմանիայի ոստիկանության կայքերը։