ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը մայիսի 4-ից կմասնակցի հեղինակավոր «Around the World Embassy Tour» միջոցառմանը, որը կազմակերպվում է «EVENTS DC — PASSPORT DC»-ի կոմից։ Այս մասին հայտնում է Հայաստանի դեսպանատունը։
«Շաբաթ օրը՝ մայիսի 4-ին, հյուրերը կսկսեն մշակութային ճամփորդություն Հայաստանով՝ խորասուզվելով մեր հարուստ արվեստի, պարի եւ խոհանոցի մեջ: Այս տարվա թեման՝ «Հայկական արվեստը դիվանագիտության մեջ», խոստանում է մեր ազգի մշակութային ժառանգության գրավիչ ուսումնասիրություն»,-ասվում է հաղորդագրության մեջ եւ ավելացվում, որ դեսպանատունը հուրերին կընդունի 10:00-ից մինչեւ 16:30-ը։
Այցելուները հնարավորություն կունենան դիտել դեսպանատան առաջին հարկում բացված կերպարվեստի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն այնպիսի անվանի հայ նկարիչների գործեր, ինչպիսիք են Դարոն Մուրադյանը եւ Սարգիս Համալբաշյանը: Կներկայացվեն նաեւ համաշխարհային արվեստի մեջ հայերի ունեցած ներդրումներին վերաբեչվող արժեքավոր տեղեկություններ։
Բացի վերոնշյալից հյուրերը հնարավորություն կունենան նաեւ ծանոթանալաու եւ ձեռք բերելու փոփ արտ պատկերասրահ-բուտիկում ներկայացված մի շարք արվեստի գործեր։
Եվ վերջապես, օրվա կարեւոր իրադարձությունը կլինի դեսպան Լիլիթ Մակունցի կողմից գրքի նվիրումը: