Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է մասնակցել «Թվապատում» շարքի 10-րդ՝ «Կանոնների արվեստը» կոնֆերանսին: Այս տարի այն թվային դարաշրջանում նպաստող մեդիա միջավայր ստեղծելու եւ դրան ուղեկցող մարտահրավերների մասին է։
«Թվապատում․ Կանոնների արվեստը» կոնֆերանսը տեղի կունենա մայիսի 7-8-ին «Դաբլ Թրի Բայ Հիլթն Երեւան Սիթի Սենթր» հյուրանոցի Պարիջի սրահում։ Հասցեն՝ Երեւան, Գրիգոր Լուսավորիչ 4/2:
«Թվապատում 2024»-ին մասնակցում են գործընկերներ Մեծ Բրիտանիայից, Սերբիայից, Լատվիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Կանադայից, Բելգիայից, Վրաստանից եւ Հայաստանից։
Կոնֆերանսն անդրադառնում է ժամանակակից լրագրության չափանիշներին եւ էթիկային, թվային գործիքների՝ հատկապես արհեստական բանականության ազդեցությանը մասնագիտական ոլորտում, ինքնակարգավորման հայեցակարգերին, խմբագրական քաղաքականությանը, դիմակայունությանն ու ճգնաժամերի հաղթահարմանը։
«Թվապատում» մեդիա կոնֆերանսը լրագրողների, խմբագիրների, մենեջերների, մեդիա փորձագետների, դասավանդողների եւ ուսանողների համար է։
Աշխատանքային լեզուներն են հայերենն ու անգլերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ: Մուտքն ազատ է։