Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի եւ չի մասնակցի Ռուսաստանի վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի վաղը կայանալիք երդմնակալության արարողությանը, այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Միեւնույն ժամանակ Սիմոնյանն ընդգծեց․ — «Կարծում եմ որպես նախագահող ԵԱՏՄ նիստին պետք է մասնակցենք»։
ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը նախատեսված է մայիսի 8-ին։
Ավելի վաղ ՀՀ վարչապետն ասել էր, որ դեռ որոշում չի կայացրել Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու հետ կապված։