Գերմանիան ետ է կանչում Մոսկվայում իր դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆին խորհրդակցությունների համար՝ Ռուսաստանի դեմ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ռեսուրսների վրա կիբերհարձակման մեղադրանքներից հետո։ TACC-ի փոխանցմամբ այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Կարող եմ հավելյալ հայտնել, որ արտաքին գործերի նախարարը [Անալենա Բարբոքը] որոշել է հետ կանչել դեսպան Լամբսդորֆին Բեռլին խորհրդակցությունների համար։ Նա մեկ շաբաթ կմնա Բեռլինում, ապա կվերադառնա Մոսկվա»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։