Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը։
Նրա երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Կրեմլի Մեծ պալատում՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնում փետրվարյան նախագահական ընտրություններին հաղթելուց հետո։ Սա Պուտինի հինգերորդ երդմնակալությունն է 2000 թվականից ի վեր։
Արարողությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը եւ այլ ռուս պաշտոնյաներ ու տարածաշրջանային ղեկավարներ։
Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը Պուտինին փոխանցեց նախագահական իշխանության խորհրդանիշները, այդ թվում ոսկե շղթայով կրծքանշանը՝ Սուրբ Գեորգիի ոսկե խաչը՝ «Օգուտ, պատիվ եւ փառք» գրությամբ եւ Ռուսաստանի զինանշանի պատկերով։
Նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո Պուտինն ուղերձով դիմել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդին, ապա դուրս է եկել Սոբորնայա հրապարակ՝ ընդունելու Նախագահական գնդի հանդիսավոր զորահանդեսը: