Արգենտինան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտարարությունը տարածել է Արգենտինայի արտգործնախարարությունը։
«Արգենտինայի Հանրապետությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ալմա-Աթայի հռչակագրի (1991) հիման վրա սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը եւ կարծում է, որ դա ոչ միայն հիմնարար քայլ է կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ, այլ նաեւ հաստատում է բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման արժեքը»,-ասվում հայտարարության տեքստում։