Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ղազախստանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջեւ ձեռք բերված վերջին պայմանավորվածության ֆոնին այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
Բայրամովը նաեւ շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ խաղաղության գործընթացի խթանմանն ուղղված աջակցության եւ գործունեության համար։