ՌԴ Պետդուման հաստատել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը Ռուսաստանի վարչապետի պաշտոնում։
Միշուստինի նշանակմանը լիովին աջակցել են «Եդինայա Ռոսիա»-ն, «Նոր մարդիկ» եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը ձեռնպահ է մնացել։
Այժմ, առաջիկա յոթ օրվա ընթացքում Միշուստինը պետք է Պետդումա եւ Դաշնության խորհրդին ներկայացնի նախարարների եւ կառավարության փոխնախագահների թեկնածուներ։