Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է բանակի արդիականացման հարցում գրանցված առաջընթացի եւ S-500 գերժամանակակից ՀՕՊ համակարգի հաջող փորձարկման մասին:
Պուտինն ընդգծել է, որ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների շուրջ 70 տոկոսը հագեցած է S-400 համակարգերով, իսկ հաջորդ քայլը S-500 համակարգի տեղակայումն է:
S-500 համակարգն ունի 600 կմ հեռահարություն, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է ամերիկյան Todd-ի եւ իսրայելական արտադրության մեկ այլ ՀՕՊ համակարգի հեռահարությունը:
S-500-ը կարող է արդյունավետ գործել ներկայում մշակման փուլում գտնվող ամերիկյան նոր զենքերի, դրանց թվում՝ B-21 ռադարախույս կործանիչի եւ SR-72 գերձայնային ինքնաթիռի դեմ:
S-500 համակարգը կարող է հայտնաբերել թեւավոր եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները: Համակարգն արտադրող «Ալմազ Անտի» ընկերությունը հայտարարել է, որ S-500-ը կարող է թիրախավորել Երկրի ուղեծրից ցածր մակարդակի վրա գտնվող արբանյակները:
Համակարգը նախատեսվում է գործարկել 2022-ի սկզբում: