Ըստ «Արմենպրես»-ի՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, արձագանքելով Տավուշի մարզում փոխհրաձգության մասին խոսակցություններին, հայտնել է, որ Տավուշում կրակային զորավարժանքներ են անցկացվում:
«Տավուշում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն իրականացնում է կրակային վարժանքներ: Ըստ երեւույթին՝ դրա հետ են շփոթել: Այնտեղ հակառակորդի կողմից կրակահերթերի, փոխհրաձգությունների մասին լուրերը չեն հաստատվում»,- նշել է վարչության պետ Ալթունյանը: