Բաքվում կալանքի տակ պահվող Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվել է եւս 5 ամսով։ Այս մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը։
Նշվում է, որ Ղուկասյանի նկատմամբ «խափանման միջոցը» երկարաձգելու համար որպես հիմնավորում դատախազությունը ներկայացրել է խոշոր քրեական գործով նախաքննության շարունակումը։
Բացի այս, APA- փոխանցմամբ դատարանին առաջարկվել է երկարաձգել Բաքվում կալանքի տակ գտնվող եւս մեկ հայ պաշտոնյաի կալանքի ժամկետը։ Սակայն, թե ում մասին է խոսքը լրատվականը չի հստակեցնում։