Իսրայելի դեմ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո եւ Գազայում հակամարտության սրման մեկնարկից ի վեր Իսրայելի պաշտպանության բանակը վարած մարտական գործողությունների ընթացքում կորցրել է 621 զինվորական։ Այս մասին ասված է բանակի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունում։
Վերջին տվյալներով՝ երեքշաբթի օրը Գազայի հատվածի հարավում եւս մեկ իսրայելցի զինվոր է սպանվել։ Ինչպես նշում է The Times of Israel-ը, սա Իսրայելի պաշտպանության բանակի կորուստների մասին առաջին հաղորդումն է՝ մայիսի 7-ի գիշերը ցամաքային ուժերը Ռաֆահ մտցնելուց եւ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող համանուն անցակետի վրա վերահսկողություն հաստատելուց հետո։