Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ուկրաինական հակամարտությունը եւ Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Այս մասին ռուսական TACC-ին Անկարայից հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Արտգործնախարար Հաքան Ֆիդանը այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի հատվածի վերջին իրադարձությունները եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ֆիդանը նշել է Գազայի հատվածում մշտական հրադադարի արագ ապահովման կարեւորությունը եւ ընդգծել, որ անհրաժեշտ է վերացնել շրջան մարդասիրական օգնության մատակարարման խոչընդոտները»,-ասել է աղբյուրը։