Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը «Եվրոպայի օր» տոնակատարությունների շրջանակում կազմակերպում է եվրոպական ֆիլմերի փառատոն։
Եվրոպական ֆիլմերի փառատոնը տեղի կունենա մայիսի 29-ից հունիսի 7-ը, Երեւանում՝ Կինոյի տանը եւ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում։
Այս տարի փառատոնում ընգրկված են 23 ֆիլմեր՝ Բելգիայից, Պորտուգալիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Կիպրոսից, Հունաստանից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Մալթայից, Դանիայից եւ Հայաստանից։
Ֆիլմերի ցուցադրությունը հնարավորություն է՝ ծանոթանալու եվրոպական մշակույթին եւ այն կարեւոր գաղափարներին, որոնք հեղինակները փորձել են փոխանցել ֆիլմերի միջոցով։