Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի ամերիկյան խոշոր ընկերությունների ղեկավարների հետ առցանց շփման ժամանակ հայտարարել է, որ Բայդենի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը լրացուցիչ բեռ է դրել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
«Այնուամենայնիվ հավատում եմ, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բայդենի հետ նախատեսված մեր հանդիպումը կազդարարի նոր ժամանակաշրջանի մեկնարկը»,- նշել է Էրդողանը: