ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերություների և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ դռնփակ նիստում քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:
Նիստին մասնակցում են ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԱԳՆ ներկայացուցիչը, ուժային կառույցների ներկայացուցիչներ:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ բանակցություններ են տարվում Գեղարքունիքի մարզից գերեվարված վեց զինծառայողին վերադարձնելու համար, եւ Ռուսաստանը` որպես ՀՀ-ի թիվ մեկ ռազմական գործընկեր, նույնպես մասնակցում է բանակցություններին: Փոխնախարարը վստահեցրել է, որ մեր զինծառայողներին չկրակելու հրաման տրված չէ։
Մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում՝ ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում, ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից շրջափակվել եւ գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։