Ռուսաստանի եւ Ղազախստանի ներկայացուցիչները սկսել են 2025 թվականին նախատեսված սահմանազատման աշխատանքների պլանավորումը։ Այս մասին հայտնում է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ Մոսկվայում կայացած Ղազախստանի եւ Ռուսաստանի սահմանագծման համատեղ հանձնաժողովի 138-րդ նիստի արդյունքներով։
«Կողմերը շարունակել են սահմանազատման վերջնական փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման աշխատանքները, քննարկել են պետական սահմանի որոշ հատվածներում սահմանազատման հետ կապված մի շարք հարցեր եւ սկսել 2025 թվականի աշխատանքային պլանների նախագծերի մշակումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2024 թվականի հունիսին Ղազախստանում։