Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ջրային ռեսուրսների շուրջ հակասությունները ողջ աշխարհում վերածվել են հակամրտությունների բռնկման պատճառների։
«Ասիայում, Ամերիկայում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում շատ հակամարտություններ բխում են ջրի աղբյուրների շուրջ վեճերից», — հայտարրաել է Էրդողանը Ստամբուլում թուրքական Ziraat բանկի կազմակերպված հանդիպման ժամանակ։
«Կլիմայի փոփոխության անբարենպաստ հետեւանքների պատճառով ջրի աղբյուրները եւ ջրամբարները դառնում են հակամարտության գոտիներ», — հավելել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանի խոսքերով եթե չլիներ 2022 թվականին Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ Թուրքիայի եւ ՄԱԿ-ի նախաձեռնած հացահատիկի անվտանգ արտահանման մասին գործարքը, ապա «աշխարյի շատ շրջաններ, հատկապես Աֆրկան կտուժեին սովից»։