Իրանի նախագահի գործառույթները նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվանից հետո կստանձնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը։ Նման ընթացակարգը կարգավորվում Իսլամական Հանրապետության սահմանադրության 131-րդ հոդվածով։ Այս մասին գրում է Reuters-ը։
Սահմանադրության նույն հոդվածի համաձայն փոխնախագահն նախագահի լիզարությունների անցնելու գործընթացը հաստատելու է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին։
Նախագահ Ռաիսիի եւ արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահյանին տեղափոխող ուղղաթիռի կործանումից հետո Խամենեին հայտարարել է, որ պետության կառավարման մեջ «խափանումներ չեն լինի»:
Իրանի գլխավոր օրենքը նաեւ նախատեսում է, որ առաջին փոխնախագահից, խորհրդարանի խոսնակից եւ դատական իշխանության ղեկավարից բաղկացած խորհուրդը նոր նախագահական ընտրությունները պետք է կազմակերպի առավելագույնը 50 օրվա ընթացքում։ Reuters-ի փոխանցմամբ՝ ընտրություննեն, ամենայն հավանականությամբ, կկայանան հուլիսի սկզբին։