Եվրոպական երեք երկրներ, այդ թվում՝ Իռլանդիան եւ Իսպանիան, մտադիր են մայիսի 22-ին հայտարարել Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
Նշվում է, որ Պաղեստինի պետականությունը ճանաչող երրորդ երկիրը կարող է լինել Բելգիան, Մալթան, Նորվեգիան կամ Սլովենիան, քանի որ այս երկրները նախկինում հայտարարել էին նման մտադրությունների մասին։
Ըստ Politico-ի մեծ հավանականությամբ Մադրիդին ու Դուբլինին այսօր կմիանա Օսլոն իսկ մնացած երկրներն իրենց որոշման մասին կհայտարարեն ավելի ուշ։
Ապրիլի վերջին ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Պաղեստինը որպես անկած պետություն մինչեւ մայիսի վերջ կճանաչվի ԵՄ մի քանի երկրների կողմից։ Եվրոպական պետություններից Պաղեստինի անկախությունը ճանաչել են Բուլղարիան, Հունգարիան, Կիպրոսը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան եւ Շվեդիան։ Ընդհանուր առմամբ, Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչել է ՄԱԿ-ի 193 երկրներից 143-ը։