Նորվեգիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը որպես պետություն: Այս մասին ասվում է Նորվեգիայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Նորվեգիայի կառավարությունը որոշեց, որ Նորվեգիան կճանաչի Պաղեստինը որպես պետություն։ Պատերազմի պայմաններում, երբ սպանվել ու վիրավորվել են տասնյակ հազարավոր մարդիկ, մենք պետք է պահպանենք միակ այլընտրանքը, որը քաղաքական լուծում է առաջարկում եւ՛ իսրայելցիներին, եւ՛ պաղեստինցիներին․ կողք-կողքի խաղաղության մեջ ապրող երկու պետություն»,-կայքը մեջբերում է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գրա Ստյորեի հայտարարությունը։
Կայքում նաեւ հստակեցվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ից։