Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Տավուշի մարզի սահմանազատված հատվածի պահպանությունը։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԱԾ մայիսի 24-ի հաղորդագրության մեջ։
Սահմանապահ ծառայությունները կիրականացվեն Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար եւ Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ, Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածներում։
Պետական սահմանի բշյալ հատվածների պահպանությունը մինչեւ հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:
«Միեւնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից»,-ասվում ՀՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ։