Եթե Վրաստանի նախագահի վետոն չեղարկվի խորհրդարանի կողմից երեք ընթերցմամբ ընդունված «Արտաքին ազդեցության թափանցիկության» մասին օրինագծի ընդունման դեմ, ապա դա շատ հստակ հետեւանքներ կունենա Վրաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա։ Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
Նա ընդգծել է, որ օրինագծի հետ կապված Վաշինգտոնի հիմնական մտահոգություններից մեկը «ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ տասնամյակներ շարունակվող բարեկամությունն է»:
«Եթե հետ նայեք վերջին 30 տարիներին, ապա մեր երկու երկրները, մեր երկու ժողովուրդները հիանալի կապեր են ունեցել։ Մենք լիովին աջակցել ենք Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին։ Մենք լիովին աջակցել ենք Եվրոպայի հետ հետագա ինտեգրմանը եւ ժողովրդավարության ընդլայնմանն ուղղված քայլերին։ Այդ իսկ պատճառով, երբ մենք տեսնում ենք նման հետքայլ, երբ տեսնում ենք ընդունված օրենք, որը շատ հստակ հիմնված է Ռուսաստանի օրենքների վրա, որը, ինչպես տեսնում ենք, աջակցում է Ռուսաստանի ուղեծրում գտնվող երկրների գործողություններին, դա մեզ լրջորեն անհանգստացնում է»,-ասվում է Միլլերի հայտարարության մեջ։
Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը նաեւ ընդգծում է, որ եթե նախագահի վետոն չեղարկվի, հետեւանքներ կլինեն ոչ միայն ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների, այլեւ եվրոպական երկրների հետ հարաբերությունների վրա։
Հիշեցնենք, որ այսօր նաեւ ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինկենի անանունից Պետդեպարտմանետը հրապարկվել էր մուտքի վիզաների սահմանափակման մասին, որոնք ուղղված են լինելու «ժողովրդավարության խաթարողների դեմ»։