Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Դեբեդ գետի վարարման հետեւանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ եւ Բագրատաշեն-Պտղավան (մարդատարների համար՝ բաց) ավտոճանապարհները, իսկ Հաղարծին տանող ավտոճանապարհը՝ միակողմանի: Այս մասին հայտնում է Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երեւան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Ստորեւ ներկայացվում են ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները եւ առաջարկվում այլընտրանքային երթուղիներ.
Փակ երթուղիներ՝
- Վանաձոր – Ալավերդի – Այրում — Բագրատաշեն
- Դիլիջան – Իջեւան
Այլընտրանքային երթուղիներ՝
Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի
- «Գոգավան մ/տ» — Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երեւան
- «Բավրա մ/տ» — Գյումրի – Երեւան
Հայաստանի ներհանրապետական երթուղի
- Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սեւան-Երեւան
Հաղորդվում է նաեւ, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետեւանքով կամրջով երթեւեկությունը դադարեցվել է։