Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, Ֆրանսիան ԶԼՄ-ներում ակտիվացրել է Ադրբեջանի հանդեպ զրպարտչական արշավը։
Անդրադառնալով տեղական լրատվամիջոցների բարձրացրած այն հարցին, որ ֆրանսիական ԶԼՄ-ները շարունակում են Ադրբեջանին «բռնապետություն» է անվանել, Հաջիզադեն նշել է․ «Ժողովրդավարության» քողի տակ այս երկրի հակաադրբեջանական արշավը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողումը կոծկելու փորձ է։ Բացի այդ, բոլորին է հայտնի Ֆրանսիայի միջազգային իրավական խախտումների, նեոգաղութային քաղաքականության, ռասիզմի, խտրականության, իսլամաֆոբիայի եւ մարդու իրավունքների սահմանափակումների մասին, որը փորձում է աշխարհին «ժողովրդավարության դաս» տալ։ Ուստի, նախքան Ադրբեջանին «բռնապետություն» անվանելը, Ֆրանսիան ավելի լավ է դասեր քաղել այդ գործողություններից»։
Հաջորդիվ Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը նշել է, որ Բաքվի հասցեին հնչեցրած նման հայտարարություններն ու գործողություններն «անպատասխան չեն մնա»։