Սպիտակ տունը հիասթափված է Վրաստանի խորհրդարանի որոշումից, որը նախօրեին՝ մայիսի 28-ին հաղթահարելով նախագահի վետոն վերջնականապես հաստատեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարին Ժան Պիերը՝ պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է նախագահ Ջո Բայդենի ուղերձը վրաց ժողովրդին, ովքեր ցանկանում են ինտեգրվել Եվրամիությանը, եւ ոչ թե Ռուսաստանին։
«Նախորդ շաբաթ մենք տեսանք, որ տասնյակ հազարավոր վրացիներ բողոքում էին այս օրինագծի դեմ, որը Վրաստանի պատմության ամենամեծ բողոքի ակցիաներից մեկն է, եւ մենք գիտենք, որ շատ վրացիներ հստակ արտահայտել են իրենց ընդդիմությունը: Այս օրենքը քաղաքացիական հասարակության կազմակերպություններից պահանջում է գրանցվել որպես օտարերկրյա կառավարության գործակալներ՝ պարզապես իրենց ֆինանսավորման 20%-ը արտերկրից ստանալու համար։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարեւոր դեր են խաղում ժողովրդավարության պահպանման գործում, եւ նման բեռ ստեղծելը խաթարում է նրանց կարողությունը: Քաղաքացիական հասարակությանը ճնշելն այն է, ինչ անում են ավտորիտար կառավարությունները եւ այլախոհությունը ճնշելու զենք ու մարտավարություն է»,-հայտարարել է Ժան Պիերը։
Սրա հետ մետկտեղ Սպիտակ տան խոսնակը չի մեկնաբանել հնարավոր պատժամիջոցները, որոնք կարող են սահմանվել Վրաստանի իշխանությունների դեմ։
Նոխրդ շաբաթ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կարգելի վրացի պաշտոնյաների, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների մուտքը ԱՄՆ, որոնք «պատասխանատու են կամ մեղսակցություն ունեն Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու համար»: