Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովներում 2023 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է, որ իր գլխավորած կառավարության իշխանության գալուղ հետո «ամենամեծ ամոթը» կղերաֆեոդալական ավանդույթների շարունակությունն էր։
«Երբ 2018 թ-ին մենք ստանձնել ենք Հայաստանի Հանրապետությոնոււմ կառավարումը, շարունակել ենք կղերաֆեոդալական ավանդույթները, սա մեր ամենամեծ ամոթն է։ Երբ մեզ ասում են դուք ուրիշ բան էիք ասում 2018-19-ին, հիմա ուրիշ բան եք ասում, ինչու է այդպես․ որովհետեւ մենք ինքներս մեր մեջ հաղթահարում ենք կղերաֆեոդալական մտածողությունը ու կղերաֆեոդալական համակարգը բունտ է անում դրա դեմ, ասում են՝ ինչ իրավունք ունեք մտածել, մենք ենք ստեղծել մտածողության գաղափարները դարեր ի վեր ու պարտավոր եք մտածել դրա շրջանակում, եթե մտածում եք այդ շրջանակից դուրս, ուրեմն դավաճան եք»,- ասել է Փաշինյանը։