Ոստիկանությունը նախօրեին Սարդարապատում փորձել էր ճշտել, թե արդյո՞ք Կաթողիկոսը եկել էր իր ղեկավարած շարժման խոչընդտող եւ սադրող գործողությունները շարունակելու։ Այս մասին ՀՀ ԱԺ բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախ մենք պետք է արձանագրենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը ու նաեւ երեկ պետական արարողակարգային միջոցառումների խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, ու երբ երեկ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր »,-ասել է ՀՀ վարչապետը եւ հավելել է, որ Կաթողիկոսը հրավեր չի ունեցել, իսկ կառավարությունը տեղյակ չի եղել, որ նա հրավերի ակնկալիք է ունեցել։
«Նախօրեին, երբ Վեհափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջացառման վայր, ոստիկանությունը փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափատ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների եւ իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդտող եւ սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակադրմամբ, եւ երբ ստացել են հավաստիացումներ, որ այն ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք», — ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։