Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի հրավերով մայիսի 28-ին մասնակցել է Շումանի անվտանգության ու պաշտպանության ֆորումի շրջանակում կազմակերպված ԵՄ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային ընթրիքին, որի շրջանակում քննարկվել են եվրոպական անվտանգությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Միջոցառման ընթացքում Սուրեն Պապիկյանը պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Շվեդիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի եւ Վրաստանի նախարարների հետ։