ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը:
«Մենք մտահոգությամբ հետեւում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներին: Ներգրավված բոլոր մասնակիցներին կոչ ենք անում զսպվածություն դրսեւորել՝ խուսափելու համար որեւէ գործողությունից, որը կարող է սրել հետագա լարվածությունը:
Հասկանում ենք, որ բանակցություններն ընթացքի մեջ են: Բոլոր չլուծված երկկողմ տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ երկխոսությամբ եւ դիվանագիտական միջոցներով»,- ասել է Ստեֆան Դյուժարիկը: