Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը նախօրեին այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գտնվող Սեւ լճի շրջան, որը ադրբեջանական բանակի օկուպացիայի տակ է գտնվում 2021 թվականի մայիսից։
Առաքելության X-ի էջում նաեւ նշվում է, որ դիտորդները Գորիսում հանդիպում են ունեցել առաքելությունը ղեկավարող Մարկուս Ռիտերի հետ։
Ընդգծվում է, որ ԵՄ առաքելությունը Հայաստան ժամանելուց հետո մինչ օրս իրականացրել է ավելի քան 2300 պարեկություն: