Արեւմտյան երկրները միտումնավոր փորձում են խաթարել ՀԱՊԿ երկրների դաշնակցային հարաբերությունները եւ վարկաբեկել կազմակերպության գործունեությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը՝ Ալմա-Աթայում ընթացող ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ելույթի ժամանակ։
Նա իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ շրջանակներում ռազմական համագործակցությունը առաջնահերթ դեր է խաղում արդյունավետ անվտանգության համակարգի ստեղծման գործում։
«Մենք վճռական ենք այն զարգացնելու բոլոր հիմնական ուղղություններով»,-ասել է Բելոուսովը եւ հավլել․ «Սա հատկապես կարեւոր է, քանի որ արեւմտյան երկրները միտումնավոր ձգտում են խաթարել դաշնակցային հարաբերությունները ՀԱՊԿ երկրների միջեւ եւ վարկաբեկել կազմակերպության գործունեությունը»։
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքերով ՀԱՊԿ-ի դեմ իրական տեղեկատվական պատերազմ է ընթանում, տնտեսական սանկցիաներ են կիրառվում, եւ ուղղակի ճնշումներ են գործադրվում։
Բելաուսովը նաեւ նշել է, որ համափայն է այն գնահատականների հետ, որ ՀԱՊԿ մի շարք շրջաններում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը բարդ է։