ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ստեղծված իրադրության առնչությամբ:
«Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի վերաբերյալ զեկույցների առնչությամբ: Բոլոր կարեւոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել եւ գործի դնել վստահություն հաստատող միջոցները՝ երկխոսությանը նպաստող մթնոլորտ ստեղծելու համար»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը: