Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ռուսական տարածքում տեղակայված թիրախներին հարվածելու համար Կիեւին արեւմտյան զինատեսակները կիրառելու թույլտվությունը կարող է անդառնալի հետեւանքների հանգեցնել։
«Ես կցանկանայի զգուշացնել ամերիկացի առաջնորդներին սխալ հաշվարկներից, որոնք կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ: Անհայտ պատճառներով նրանք թերագնահատում են իրենց դիմադրության լրջությունը»,-ասել Ռյաբկովը՝ Վաշինգտոնին կոչ անելով «հնարավորինս լուրջ վերաբերվել Ռուսաստանից հնչող զգուշացումներին»։
Ավելի վաղ նման հայտարարություններով էր հանդես եկել նաեւ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչները, մասնավորապես Եվրոպայում եւ հատկապես փոքր երկրներում, ընդհանուր առմամբ պետք է իրենք իրենց առաջ հաշվետու լինեն, թե ինչի հետ են խաղում։ Նրանք պետք է հիշեն, որ դրանք, որպես կանոն, փոքր տարածք ունեցող պետություններ են՝ շատ խիտ բնակչությամբ։ Եվ սա մի գործոն է, որը պետք է նկատի ունենան՝ նախքան ռուսական տարածքի խորքերը հարվածելու մասին խոսելը»,-ասել է Պուտինը։
Մայիսի վերջին՝ Խարկովի մարզի հյուսիսում ռուսական նոր հարձակողական գործողություննեի ֆոնին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային թույլատրեց օգտագործել ԱՄՆ-ի մատակարարած զենքերը Ռուսաստանում տեղակայված որոշ թիրախների հարվածելու համար։ Սակայն թոյլտվությունը սահմանափակ է, եւ վերաբերվում է Խարկովի շրջանին սահմանակից տարածքներին։