Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Կորեա) առաջնորդ Կիմ Չեն Ընը վստահություն է հայտնել, որ իր երկրի եւ Ադրբեջանի միջեւ կզարգանան ավանդական բարեկամական հարաբերությունները։
Այս մասին ասվում է Հյուսիսային Կորեայի ղեկավարի շնորհավորական նամակում, որը նա ուղարկել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ Հանրապետության տոնի կապակցությամբ։
«Օգտվելով առիթից՝ վստահություն եմ հայտնում, որ մեր երկրների միջեւ ավանդական բարեկամական եւ համագործակցային հարաբերությունները հետագայում կամրապնդվեն եւ կզարգանան։ Ձեզ հաջողություններ եմ մաղթում երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ձեր գործունեության մեջ»,-ասվում է նամակի տեքստում, որը հրապարկվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում։