Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարիչաշվիլին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը ուղղված առաջիկա ծրագրերը: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳ նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը անդրադարձ են կատարել օրակարգի բազմակողմ հարցերի:
Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Տավուշի եւ Լուռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետեւանքները, աղետի գոտի ճանաչված համայնքներում իրաանացվող աշխատանքները:
Ի պատասխան, Վրաստանի ԱԳ նախարարն, ըստ անհրաժեշտության, օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել, նշվում է հաղորդագրության տեքստում: