Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հայերեն գրառում է արել Facebook-ի իր էջում Հայաստանի Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Այս մայիսի 28-ին` Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության եւ բարգավաճման մեջ։ Մաղթում եմ Հայաստանին, որ իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ։ Մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի եւ տաղանդների վրա։ Մաղթում եմ հայերին՝ հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար։ Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ»,- ընդգծել է դեսպանը:
Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992-ից: