Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) նոտա է ստացել Իրանից՝ ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու ցանկության մասին։ Այս մասին TACC-ի փոխանցմամբ հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաեւը։
«Տեղեկացնեմ նաեւ, որ մեր առեւտրային գործընկեր Իրանը հետաքրքրություն է հայտնել դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում։ Համապատասխան նոտան ստացել ենք մայիսի 27-ին։ Դա կքննարկվի սահմանված կարգով»,- ասել է Սագինտաեւը Մինսկի մարզի Նեսվիժ քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։
Նշենք, որ մինչ այժմ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեն Մոլդովան, Կուբան եւ Ուզբեկստանը։