Թուրքիայից Հայաստանի ակնքալիքը ձեռք բերված պայմանվորվածությունների կյանքի կոչումն է։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։
«Թուրքիայի կողմից պահանջներ չկան մեզ, կա շատ առողջ երկխոսություն նաեւ պայմանավորվածություններ, որոնցից հիմնականները, ցավոք, առայժմ կյանքի չեն կոչվել՝ պայմանավորված այլ, երրորդ գործոններով»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Միրզոյանի խոսքերով Անկարայից Երեւանի ակնկալիքն է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կսկսեն իրականանալ։
«Մենք պատրաստ ենք շարունակել այս շատ առողջ եւ նորմալ երկախոսությունը»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը։