Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորած «Ազգային ժողովրդավարական դաշինքը» (ԱԺԴ) մեծամասնություն է ստացել խորհրդարանի ստորին պալատում՝ Լոկ Սաբհայում, բայց ավելի քիչ, քան ցույց են տվել նախնական հարցումների արդյունքները:
Յոթ շաբաթ տեւած ընտրությունների արդյունքներով ԱԺԴ-ն ստանում է 290 մանդատ, որոնցից 243-ը կպատկանի Մոդիի «Բհարաթիյա Ջանաթա» կուսակցությանը։
Էքզիթ-փոլերի մեծ մասը, որոնց արդյունքները հրապարակվել են միայն բոլոր քվեարկությունների ավարտից հետո, ցույց են տվել, որ ԱԺԴ-ն կստանա ավելի քան 360 մանդատ՝ պալատի երկու երրորդը: Դա գործող վարչապետին կարող է հնարավորություն տալ փոփոխություններ կատարել երկրի Սահմանադրության մեջ։ Միեւնույն ժամանակ, Ներկայացուցիչների պալատում ԱԺԴ-ի պարզ մեծամասնությունը Մոդին թույլ կտա երրորդ անգամ դառնալ Հնդկաստանի վարչապետ:
Ընդդիմադիր I.N.D.I.A դաշինքի համար, հարցումների արդյունքներով, նախատեսվում էր մոտ 150 տեղ, սակայն ձայների հաշվարկների արդյունքով այն կստանա 228 մանդատ։ Տասը տարվա ընթացքում իշխող կուսակցությունը առաջին անգամ կառերեսվի նման մեծաքանակ ընդդիմության հետ։
Այսպիսով Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատում կա ընդհանուր առմամբ 543 տեղ։ Այժմ նրանցից 342-ը պատկանում է ԱԺԴ-ին է, 119-ը՝ I.N.D.I.A դաշինքին։
Հնդկաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ այս ընտրությունները ամենախոշորն էին համաշխարհային պատմության մեջ։ Դրան մասնակցելու իրավունք ուներ գրեթե մեկ միլիարդ մարդ, որից օգտվել է 642 միլիոնը։