Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծում արդեն քչացել են անհամաձայնեցված կետերը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Հունգարիայի արտգործնախարար Պյոտր Սիյարտոի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Օրեր առաջ նոր նախագիծ ստացանք Հայաստանից։ Նշեմ, որ համաձայնագրի նախագծի վերաբերյալ ավելի քիչ հարցեր են բաց մնում»,-ասել է Բայրամովը։
Նրա խոսքերով որոշ կետերի շուրջ նույնիսկ «նկատելի է դրական դինամիկա»։
Նշելով, որ Ադրբեջանը հավատարիմ է մնում խաղաղության գործընթացին Ադրբեջանի ԱԳ նախարարը հավելել է․ «Պատրաստ ենք մեր կողմից ձեռնարկել հաջորդ անհրաժեշտ քայլերը»։