Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից հայտնել են, որ Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունել է միջնորդություն, որով կառավարությանը հորդորում է Ադրբեջանի իշխանություններից պահանջել՝
— իրագործել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը,
— մարդկային վերաբերմունք ցուցաբերել ռազմագերիների նկատմամբ, անհապաղ ազատ արձակել բոլոր հայ քաղաքացիական անձանց եւ զինվորականներին, որոնք Ադրբեջանում պահվում են ռազմագերիների կարգավիճակով,
— տեղեկություններ տրամադրել Ադրբեջանում պահվող բոլոր անձանց վերաբերյալ,
— դուրս բերել զորքերը Հայաստանի Սյունիքի մարզից։