Շվեյցարիան, ուկրաինական հակամարտությունում ակնհայտորեն արեւմտամետ դիրքորոշում ունենալով, հեռանում է չեզոքության իր ավանդական քաղաքականությունից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Շվեյցարիան հեռանում է չեզոքության վրա հիմնված իր վաղեմի ավանդական գծից։ Շվեյցարիան արդեն կորցրել էր իր չեզոքությունը ուկրաինական հարցում, նա համերաշխ էր արեւմտյան փոքրամասնության հետ»,-ասել է Կրեմլի խոսնակը։
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը այս մասին ասեկ է մեկնաբանելով համադաշնությունում ամենամեծ կուսակցության՝ Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության (SPP) դիրքորոշումը, որը ուկրաինական հակամարտության կարգավորման համար երկրում նախապատրաստվող կոնֆերանսն անվանել էր միակողմանի։ Կուսակցությունը կարծիք էր հայտնել, որ հունիսի կեսերին սպասվող համաժողովը, որտեղ Ռուսաստանը ներկայացված չի լինի, կդառնա Մոսկվայի «ընդդիմախոսների համաժողով»։
Պեսկովը քննարկումն անվանել է Բեռնի ներքին գործ եւ հավելել, որ մանաշանակ Կրեմլը գանափայբ է կուսակցության փաստարկների հետ։