Լիտվայի կառավարությունը Հայաստանին 100 հազար եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի մայիսի 25-26-ին Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետեւանքները վերացնելու համար։ Այս մասին նախօրեին հայտարարել էր Լիտվայի կառավարությունը։
Ցուցաբերվող աջակցության համար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի էջում կատարած գրառումով իր երախտագիտությունն է հայտնել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնտեին։
«Ինգրիդա Շիմոնտե շնորհակալություն այս դժվարին ժամանակներում ձեր անսասան աջակցության համար: Լիտվայի համերաշխությունն իսկապես գնահատելի է։ Միասին մենք կհաղթահարենք այս դժվարությունները»,-գրել է Փաշինյանը։