ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է սառեցնի բոլոր տեսակի ռազմական օգնություններն Ադրբեջանին:
«Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի տարածքի վրա եւ վեց հայ զինվորների գերեվարումը նողկալի են: Ալիեւը ցույց տվեց, որ հետաքրքրված չէ խաղաղությամբ ու դիվանագիտությամբ, այլ միայն բռնություն է գործադրում»,- թվիթերյան գրառմամբ նշել է Սփիերը: