«Ալիք Մեդիա»-ի տարածաշրջանային մեկնաբան Լիլիթ Գրիգորյանը զրուցել է թուրք լրագրողների, քաղաքագետների եւ դիվանագետների, մտավորականների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ` հասկանալու նրանց մոտեցումները կարգավորման գործընթացի ու տարածաշրջանային վերջին իրադարձությունների վերաբերյալ:
Այս թողարկման հյուրն է երկար տարիներ Անկարայում որպես դիվանագիտական մեկնաբան աշխատած թուրք լրագրող Բարչըն Յինանչը:
Հաղորդաշարի նկարահանումներն արվել են Ստամբուլի Ֆերիգյուղի Ս. Վարդանանց եկեղեցու տարածքում։