ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնը հայտարարում է «Հայաստան եւ Վրաստան 2024. Զարգացման միտումները անկայուն ժամանակներում» խորագրով քննարկման կազմակերպման ու հրավերի մասին։
Այն կանցկացվի հունիսի 12-ին ժամը 11։00-13։00-ն՝ ԵՊՀ թանգարան, կենտրոնական մասնաշենքի 7-րդ հարկում։
Քննարլման հիմնական թեմաները երեքն են․ «Հարավային Կովկասը համաշխարհային դերակատարների օրակարգում. արժեքահենք տեսակետներ, թե՞ ռեալպոլիտիկ», «Հայաստանի եւ Վրաստանի աշխարհաքաղաքական վեկտորների էվոլյուցիան. հավասարակշռված մոտեցում, թե՞ միակողմանի մոտեցում», «Էլիտաներ եւ հասարակություններ. կա՞ որեւէ համաձայնություն. Ընտրության ազատություն, թե՞ «Բացասական ընտրություն»։
Առանձին անդրադարձ կկատարվի նաեւ «Անվտանգության նոր դերակատարներ Հարավային Կովկասում. տարածաշրջանային մոտեցու՞մ, թե՞ երկկողմանի դաշինքներ» թեմային:
Հայաստանցի եւ վրաց փորձագետները համաժողովի ընթացքում հանդես կգան այս շաբաթ Երեւանում կայանալիք ներքին հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ զեկուցումներով, եւ կներկայացնեն իրենց տեսակատներն այդ հարցերի վերաբերյալ, որին կհետեւի քննարկում մասնակիցների հետ։
Հայ փորձագետներն են՝ Արսեն Խառատյանը, Աննա Գեւորգյանը, Գոռ Մադոյանը, Նժդեհ Հովսեփյանը։ Վրացի փորձագետներ են՝ Էմիլ Ավդալիանին, Դավիթ Բրագվաձեն, Գեորգի Մասալկինին, Գեորգի Սայշմելաշվիլին։
Համաժողովի լեզուն անգլերենն է։ Այն կվարեն Նատալյա Մարտիրոսյանն ու Նինո Կալանդարիշվիլին։
Միջոցառումը կազմակերպվում է Հելսինկյան քաղաքացիական ազգային կոմիտեի (Հայաստան) եւ Ազգանականության ու կոնֆլիկտների հետազոտության ինստիտուտի (Վրաստան) հետ համագործակցությամբ «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի օժանդակությամբ իրականացվող «Հայաստան-Վրաստան հարեւանություն․ փորձագետների երկխոսության հարթակ» ծրագրի շրջանակներում։