Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ակնհայտ են Հայաստանում ԵՄ առաքելության հակառուսական, հակաադրբեջանական եւ հակաիրանական նպատակները։
«Մենք բազմիցս ընդգծել ենք Հայաստանում ԵՄ այս կիսառազմական ներկայության կոնֆրոնտացիոն բնույթը։ Ապացույցներ փնտրելու կարիք չկա՝ առաքելության հակառուսական, հակաադրբեջանական եւ հակաիրանական նպատակներն ակնհայտ են, հատկապես, երբ ՆԱՏՕ-ի երկրները սկսում են միանալ դրան»,-ասել է Զախարովան։
Նա նաեւ հավելել է, որ բացի տարածաշրջանի ապակայունացումից եւ տարածաշրջանը աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի վերածելուց, նման նախաձեռնություններից «ոչ մի լավ բան սպասել չի կարելի»։